Փոխադրություն

Դանկոյի սիրտը

Հին ժամանակներում մի տափաստանում ապրում էին ուժեղ ու քաջ մարդիկ: Նրանց բնակավայրը շրջապատված էր խիտ անտառներով:

Օրերից մի օր հայտնվում են ուրիշ ցեղեր, որոնք գրավում են տափաստանը, իսկ բնակիչներին քշում անտառի խորքը, որտեղ մութ ու սառն էր, կային ճահիճներ: Ուղին դժվարանցանելի էր: Մարդիկ տարբեր հիվանդություններից մահանում էին: Այդ դժվարին իրավիճակից դուրս գալու ելքեր էին փնտրում: Երբ հուսահատված ուզում էին գնալ ստրուկ դառնալ թշնամուն, առաջ է գալիս գեղեցիկ և համարձակ երիտասարդը՝ Դանկոն, և առաջնորդում նրանց: Ճանապարհը շատ դժվար էր, ամենուր ճահիճներ էին:

Մի անգամ փոթորիկ է տեղի ունենում, մարդիկ տխրում են և սկսում մեղադրել Դանկոյին, որ իրենց սխալ ուղղությամբ է տանում: Դանկոն զարմացած նայում է ապերախտ մարդկանց, նրա աչքերը սկսում են վառվել՝ համակված նրանց փրկելու ձգտումով: Մարդիկ, կարծելով, թե նա կատաղել է, փորձում են սպանել նրան: Հանկարծ Դանկոն իր ձեռքերով հանում է սիրտը և պահում գլխից վեր, այն բոցավառվում է և լուսավորում խավարը: Անտառը բացվում է, ու մարդիկ  հայտնվում են լուսավոր ու բաց տեղում:

Հպարտ Դանկոն քաջաբար զոհվում է՝ իր անձը զոհելով հանուն մարդկանց: Նրա կողքին դեռ բոցկլտում էր քաջարի սիրտը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s