Category Archives: Թռչնաշխարհ

Գառնանգղ

Երկարություն՝ 100-115 սմ

Քաշ՝ 4,5-7,1 կգ

Թևերի երկարություն՝ 250-285 սմ

Գառնանգղը յուրահատուկ թռչուն է: Մորուքը սև է, աչքերի շուրջը՝ կարմիր: Գառնանգղների դեմքի վրա կան սև գծեր, թևերն ամբողջությամբ սև են, իսկ մարմնի մնացած հատվածները՝ ժանգագույն: Սա արդյունքն է այն բանի, որ վայրի թռչունները շփվում են անձրևից հետո գոյացած ջրափոսերի մեջ եղած Երկաթի օքսիդի հետ: Վայրի բնությունից դուրս ծնված թռչունները ժանգագույն չեն, այլ սպիտակ: Երիտասարդ Գառնանգղները ամբողջությամբ մուգ են և շատ անգամներ փետրափոխվում են:

Այս թռչունները,  առանց թևերը թափահարելու,  երկար ժամանակ սահում են լեռնային տարածքներով: Կարողանում են  սահել նույնիսկ ուժեղ քամու ժամանակ՝ թևերի և պոչի ճշգրիտ շարժումենրի շնորհիվ: Աչքերը դառնում են վառը կարմիր,  երբ ինչ-որ բան շարժում է նրանց հետաքրքրությունը:

Այս անգղները լուռ են, բայց թռիչքի  ցուցադրման ժամանակ  նրանք բարձր ձայն են արձակում:

Հաղորդակցվելու համար թեթև արձակում է «փի՜» ձայնը:

Գառնանգղը կերակրվում է խոշոր ոսկորներով (ոչխարների, այծերի և վայրի սմբակավորների)՝ սնվելով ինչպես ոսկրածուծով, այնպես էլ ոսկորներով:

Նրանք իրականում կենդանի որս չեն անում և նույնիսկ խուսափում են մսից:

Այս թռչունները երբեմն հանդիպում են փոքր կաթնասունների դիակների մոտ, և սնվում են տարբեր թռչուններով և սողուններով: Նրանք կարողանում են կուլ տալ հսկա ոսկորներ (20-25 սմ երկարությամբ):

Բայց ամեանմեծ և ամենաերկար ոսկորները ոտքերի միջոցով 20-80 մետր վեր են բարձրացնում և գցում են ցած՝ ժայռերի վրա:

Երբ ոսկորն ընկնում է, թռչունը պարուրաձև պտտվում է, որպեսզի վեցնի կոտրված ոսկորը: Թռչունն այս գործողությունը հնարավոր է կրկնի  մի քանի անգամ՝ իր ուզած չափը ստանալու համար: 

Նրանք սնունդը պահում են բներում կամ քարանձավներում:

Գառնանգղը սկսում է օդային ցուցադրությունը ձմռան կեսերին: Երկու զուգընկերն էլ մեկը մյուսից բարձր են թռչում: Ներքևում գտնվող թռչունը շրջվում է մեջքի վրա և բռնում է մյուսին և միասին ընկնում են համարյա գետնին: 

Այս ժամանակահատվածում նրանք նաև ընտրում են բնի վայրը՝ ժայռերի վրա, քարանձավներում կամ լեռնաշղթաներում:

Զույգը չի  հանդուրժում  ուրիշ չափահաս թռչունների առկայությունն իր  տարածքում: Իրենց տարածքը կազմում է շուրջ 200-400 քառ. կմ, այդ իսկ պատճառով տեսակների բաշխվածությունը այդ տարածքում սակավաթիվ է::

Ձմռանը շատ կենդանիների ողջ չմնալու պատճառով, դիակների պաշարը ամենաշատն է լինում: Այս ժամանակահատվածում Գառնանգղները ձվադրում են,  իսկ ձագերը ձվից դուրս են գալիս փետրվարին: 

Ինկուբացիան տևում է 53-60 օր, որին մասնակցում է թե՛ արուն, թե՛ էգը (հիմնականում էգն է նստում):

Նրանք սովորաբար երկու ձու են դնում, բայց երկրորդ ձուն, որն ավելի փոքր է, տեսակի շարունակականության ապահովման նպատակով է և սովորաբար սպանվում է ավագ եղբոր կամ քրոջ կողմից՝ ձվից դուրս գալու առաջին շաբաթը:

Երկու մեծահասակներն էլ կերակրում են ձագին: Թռչնի ձևավորվումը տևում է մոտ 110-ից 130 օր: Ձագը ծնողներից  կախվածության մեջ է գտնվում 7 ամսից մինչև մեկ տարի տևողությամբ:

Գառնանգղը հասունանում է 5-7 տարեկանում: Զույգավորում տեղի է ունենքւմ 8-9 տարեկանում և այն հաճախ տեղի է ուենեում միայն ամեն երկրորդ կամ երրորդ տարին: Զույգը զույգավորման շրջանում կարող է միայն մեկ ձագ ունենալ: Գառնանգղները  շատ դանդաղ են բազմանում, ուստի իրենց տեսակի պահպանության համար պետք է ապրեն երկար և շատ հաճած ձվադրեն:

Այս թռչունները կենդանաբանական այգիներում  հիմնականում ապրում են  40-ից մինչև 50 տարեկան, իսկ վայրի միջավայրում մինչև 30 տարեկան:

Մարդկանց պատճառած տարատեսակ վտանգները կարող են արագորեն մեծացնել մահացությունը, հետևաբար, կարող են ունենալ լուրջ հետևանքներ Գառնանգղի տեսակի  պահպանության  համար: Նրանք  կարող են երկար գոյատևել միայն այն տեղերում, որտեղ նրանք լավ պաշտպանված են:

Երկու հարյուր տարի առաջ այս թռչունները հայտնաբերվել են Հարավային Եվրոպայի լեռնային տարածքներում՝ Արևմտյան Իսպանյաից մինչև Բալկաններ: Սննդամթերքի պակասը, անասնապահության փոփոխությունը և վատ անունը  պատճար դարձավ տեսակի նվազեցմանը: Մարդիկ մտածում էին, որ այս թռչունները սպանում են գառների  և նույնիսկ փոքր երեխաների, ուստի սկսեցին մեծ թվով որսա կատարել, նույնիսկ պարգևատրում էին Ալպիան շրջաններում սպանած յուրաքանչյուր կենդանու համար:

Ներկայումս Գառնանգղները հազվադեպ հանդիպող տեսակներ են Եվրոպայում: Հանդիպում են միայն Պիրենեյան թերակղզում, Կորսիկայում, Կրետեյում և Ալպերում:

Bearded Vulture

https://wwf.panda.org/discover/our_focus/wildlife_practice/profiles/birds/bearded_vulture/

http://www.oiseaux-birds.com/card-bearded-vulture.htmlhttps://www.beardedvulture.ch/beardedvulture/biology

Ոսկեգույն մեղվակեր

Երկարություն՝ 25-30 սմ

Քաշ՝ 44-78 գ

Թևերի երկարություն՝ 36-49 սմ

Ոսկեգույն մեղվակերները միջին չափի միջատակեր թռչուններ են, որոնք ունեն մուգ, հաստ և փոքր ինչ կորացած կտուց: Թռչունների կոկորդի և կզակի հատվածները վառ դեղին են, կրծքավանդակը կապույտ է, որը տարածվում է մինչև կողեր և որովայն։ Կտուցի և աչքի միջև ընկած հատվածը մուգ շերտագիծ ունի: Կատարն ու ծոծրակը մուգ շագանակագույն են, որը մեջքի հատվածում դառնում է ավելի բաց: Պոչի մեծ մասը կապույտ է, իսկ վերևի հատվածները կարող են լինել կանաչից կապույտ:

Արու և էգ թռչունները գունավորմամբ շատ նման են, բայց դրանց կարելի է տարբերել ըստ թևերի գույների՝ արուների մոտ մուգ շագանակագույն է, իսկ էգերի մոտ՝ կանաչ և կապույտ: Երիտասարդ թռչուններին կարելի է տարբերել մեծահասակներից ծիածանաթաղանթով: Մեծահասակների մոտ ծիածանաթաղանթը վառ կարմիր է, իսկ երիտասարդների մոտ՝ կեղտոտ կարմիր:

Կախված դրանց տարածքներից՝ Ոսկեգույն մեղվակերները սովորաբար հանդիպում են քաղցրահամ ջրերի մոտ, բնակվում են խոտածածկ, ճահճային տարածքներում, մշակված հողերում՝ ցրված ծառերով և հարթավայրերով: Բնադրման համար վայրը կարող է լինել հատուկ ՝ ներառելով միայն գետային համակարգեր կամ մանրախիճ փոսերը՝ ուղղաձիգ ափերով: Ոսկեգույն մեզվակերները նույնիսկ պարզվել է, որ փորվածքներ են փորում գետնի մեջ: Սննդամթերքի առկայությամբ  է պայմանավորված Ոսկեգույն մեղվակերների զբաղեցրած վայրը:

Ինչպես երևում է նրանց անունից, Ոսկեգույն մեղվակերների դիետան բաղկացած է մեծից փոքր չափի մեղուներից, բայց նաև ներառում է ճպուռներ և այլ թռչող միջատներ:

Մեղվակերները արագաշարժ են թռչող միջատների որսալու ժամանակ: Թրթուրներին որսալու ժամանակ նրանք կբռնեն նրանց միջնամասը, կթռչեն դեպի բույն և որսին կհարվածեն այնքան ժամանակ, մինչև շարժումը դադարի: Երբ նրանք բռնում են խայթող միջատներ, անշարժացնում են նրանց և հարվածում են խայթոցին` քաշելու և պոկելու համար, իսկ հետո գցում են ուղղահայաց՝ կուլ տալու համր: Օրական սնվում են շուրջ 250 մեղուներով, ինչը  մեղվաբույծների շրջանում շատ վատ է դիտվում: Դրանք սովորաբար սնվում են բաց կամ կիսաբաց տարածքներում:

Ոսկեգույն մեղվակերները մոնագամ են և, ընդհանուր առմամբ, տարիներով կմնան միասին, եթե երկուսն էլ գոյատևեն: Որոշ արու թռչունների մոտ նկատվում է սիրատածվելու մի ձև, երբ արուն կերակուր է բերում էգին` ձվադրումից մի քանի օր առաջ, ընթացքում և հետո:

Բնադրման զույգերի մոտ 20% -ն ունի 1-ից 4 օգնական, որոնք համատեղ օգնություն են ցուցաբերում,  հավանաբար մերձավոր ազգակիցը, որը կօգնի բնադրող զույգին՝ նստելով բնի վրա և որսալ մատղաշ ձագերի համար:

Նրանք զուգավորվում են մայիս ամսին, մոտ 1 մետր խորությամբ փովածքներ են փորում ավազուտների կամ գետի ափերի եզրին: Էգերը 4-7 ձու են ձվադրում մայիսի վերջին, հունիսի սկզբին: Նրանք ձվադրում են 2 օրվա տարբերությանբ և ինկուբացվում են ասինխրոն կերպով դուրս գալուց 3-ից 4 շաբաթ առաջ: Մինչև 4 շաբաթական կորցնում են իրենց քաշը՝ մեծահասակների քաշին ավելի մոտեցնելու համար, մինչը նրանց առաջին թռիչքը:

Ձագերը ազատություն են ձեռք բերում 1-2 ամսականում: Սեռական հասունության հասնում են առաջին տարվա ընթացքում, չնայած ձագերին միշտ չէ, որ հաջողվում է բազմանալ առաջին տարում: Կարող են վերադառնալ իրենց բնակատեղի և բնադրել հարազատների՝ ծնողների կամ եղբայրների մոտ: Չբնադրելու դեպքում կարող են դառնալ ընտանիքի օգնականներ։

https://www.beautyofbirds.com/europeanbeeeaters.html

https://animaldiversity.org/accounts/Merops_apiaster/
https://hy.wikipedia.org/wiki/%D5%88%D5%BD%D5%AF%D5%A5%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6_%D5%B4%D5%A5%D5%B2%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80

Սև ու Սպիտակ Բազե Արծիվ

Երկարություն՝ 50-60 սմ

Քաշ՝ 850 գ

Թևերի երկարություն՝ 109-135 սմ

Ինչպես անունը ենթադրում է, իրանք սև ու սպիտակ են։ Սեռերը նման են գույնի, բայց աղջիկը ավելի մեծ է։ Այծ թռչունների տեսակը կարող է շփոթվել Մոխրագույն-գլխիներ kites (Leptodon cayanensis) հետ, քանի որ արտաքինից շատ նման են, բայց դրանց շատ ավելի փոքր են քան արծիվները, և ունեն սպիտակ մեջտեղում սև պոչ։

Նրանց բնակավայրերն են արևադարձային խոնավ ցածրադիր և լեռնային անտառները: Նրանք գտնվում են արևադարձային Ամերիկայի մեծ մասում ՝ հարավային Մեքսիկայից մինչ հյուսիսային Արգենտինա:

Այս մսակեր թռչնի սննդակարգը բաղկացած է հիմնականում ծառային թռչունների բազմազանությունից, բայց ներառում է նաև կաթնասուններ, դոդոշներ և սողուններ: Արծիվները ճախրում են հովանոցը ՝ որս փնտրելով, սուզվում են ՝ իրենց զոհին բռնելու համար:

Բնադրում է անտառի հովանոցում ՝ փայտե բույն կառուցելով բարձրադիր ծառերի մեջ, լեռնաշղթաների և նմանատիպ վայրերի վրա, որտեղից կարելի է դիտել լավ որսատեղիներ: Ենթադրվում է, որ աղջիկը դնում է երկու սպիտակ ձու, որոնք բծավոր են շագանակագույն և մոխրագույնով: Շատ քիչ տեղեկություններ են հայտնի ինկուբացիոն/նորաստեղծ ժամանակի մասին:

Պանամայում թռչունները սկսում են բույն կառուցել սեպտեմբերին ՝ անձրևային սեզոնի չոր ժամանակահատվածում: Բայց հիմնական բնադրման սեզոնը կարող է սկսվել անձրևոտ շրջանի սկսվելուց առաջ, քանի որ բնադրման փորձը լքվեց, երբ վերսկսվեցին հորդառատ անձրևները: Կենտրոնական Ամերիկայում բնադրման սեզոնը կարծես թե տևում է մարտից հունիս կամ մոտավորապես:

https://en.wikipedia.org/wiki/Black-and-white_hawk-eagle

Լուզոն արյունահոսող սրտեր

Երկարություն՝ 30 սմ

Քաշ՝  184 գ

Թևերի երկարություն՝ 38 սմ

Gallicolumba դասի մի քանի տեսակներ հայտնի են որպես «Արյունահոսող սրտեր»: Նրանք վերգետնյա աղավնիներ են, որոնք այս անունը ստացել են իրենց սպիտակ կրծքի մեջտեղի վառ կարմիր փետուրներից: Լուզոն Արյունահոսող սրտեր դրանց շարքում են, նրանց տեսակներն այն տեսակն են, որտեղ գույնը առավել վառ է: Արուն և էգը տեսքով նման են, չնայած էգը ընդհանուր առմամբ խամրած է, և նրանց կարմիր հատվածը ավելի փոքր և գունատ է:

Լուզոն Արյունահոսող սրտեր էնդեմիկ են Ֆիլիպինների Լուզոն կղզում, որտեղ տեղացիներն այն անվանում են Puñalada: Դրանք հիմնականում գտնվում են արևադարձային անտառներում:

Նրանք սնվում են սերմերով, հատապտուղներով և մրգերով: Վանդակի մեջ նրանց սնվում են պանրով և բանջարեղենով: Երբ նրանք սնունդ են որոնում, նրանք հավի են նմանվում; որը բացատրում է նրանց գիտական անվանումը ՝ Galli նշանակում է հավ, իսկ columba ՝ աղավնի: Թռչունները օգնում են ապահովել այդ անտառների հաջողությունը սերմերի ցրման միջոցով: Արյունահոսող սրտերը ինչպես բոլոր աղավնիները, ջուր են խմում ընկղմելով կտուցը, ջուրը ծծելով ու կուլ տալով ՝ գլուխը չբարձրացնելով խցանների արանքում:

Այս թռչունները ամաչկոտ, գաղտնի, լուռ են և հազվադեպ են հեռանում գետնից, բացի բնադրելու ժամանակ: Լուզոն Արյունահոսող սրտերի զուգավորման շրջանը մայիսի կեսին է, իսկ գերության մեջ՝ ամբողջ տարի: Զույգավորման ընթացքում արուները էգերին գրավում են սիրավեպի ցուցադրմամբ: Արուն հետապնդում է էգին ուռճացված կրծքագեղձով՝ ամբողջովին ցուցադրելով նրա վառ արյան հետքերը (կամ «սիրտը»): Երբ նա էգի ուշադրությունը գրավել է, նա խոնարհվում է գլուխը և սիրով երգում(?) է իր նախանշված զուգընկերոջին: Բները խախուտ կառույցներ են, որոնք կառուցված են ցածր ծառերի կամ թփերի մեջ, պատրաստված են ծղոտից և ճյուղերից:

Ի տարբերություն ուրիշ Արյունահոսող սրտերի, Լուզոնը սովորաբար երկու սպիտակ ձու է դնում: Ձվերը ինկուբացված են երկու ծնողների կողմից 15-17 օրվա ընթացքում՝ արուն օրվա ընթացքում, իսկ էգը գիշերվա ընթացքում: 

Երբ ճտերը դուրս են գալիս, դրանք անօգնական, մերկ և կույր են: Երկու ծնողներն էլ կերակրում են ճտերին՝  կաթնանման նյութ արտադրելով իրենց crop-ում(քսակ թռչնի ձուլակտորում, որտեղ սնունդը պահվում է կամ պատրաստվում է մարսման համար): Սա երաշխավորում է, որ ճտերը կստանան աճի համար անհրաժեշտ սնունդը: Ծնողները դադարում են կաթ արտադրել մոտ 10 օր հետո և պինդ սնունդը ներմուծվում է սննդակարգին: Ճտերը բույնը թողնում են 10-14 օր հետո, բայց ծնողները 2-3 ամիս մնում են իրենց սերունդների մոտ: Մեծահասակները սովորաբար նորից բնադրվում են ՝ տարեկան 2 կամ ավելի անգամ:

Արյունահոսող սրտերը հասուն են դարնում 18 ամսեկան:

Այս թռչունները կապի մեջ են մնում հոտի մյուս անդամների հետ `մի շարք ղունղունոց:

Նրանք օգտվում են շրջապատի հաստ մանրանտառը գիշատիչներից փրկելու համար, որոնք բաղկացած են՝ կապիկներից, մի շարք ավելի մեծ թռչուններից, ցիվետ կատուներից, կոկորդիլոսներից և մարդկանցից: Փախնելուց նրանք հնարավոր է թռչեն կարճ ճանապարհով, բայց հետո մեծ հեռավորություն վազել, որպեսզի հեռանան:

Բնության մեջ նրանց կյանքի տևողությունը 15 տարի է, իսկ գերության մեջ ՝ 25:

Ներկայումս Լուզոն Արյունահոսող սիրտը նշված է որպես մոտ սպառնալիք IUCN-ի կողմից: Նա վտանգված է բնակավայրի կորստով` անտառահատման և գյուղատնտեսական պատճառով: Այն նաև սովորաբար թակարդվում է որպես ընտանի կենդանիներ իր վառ փետուրի համար:

http://animalia.bio/luzon-bleeding-heart

Սովորական կաչաղակ

Երկարություն՝ 44-46 սմ

Քաշ՝ 200-250 գ

Թևերի երկարություն՝ 52-60 սմ

Սովորական կաչաղակ կամ պարզապես կաչաղակ, ճնճղուկազգիների կարգի ագրավների ընտանիքի թռչուն է։ Կաչաղակն ունի սև-սպիտակ փետրավորում և երկար պոչ, ինչը նրան տալիս է յուրօրինակ տեսք և դարձնում է հեշտ ճանաչվող։ Գլուխը, պարանոցը, մեջքը, երկար պոչն ու թևերը սև գույնի են, մետաղական փայլով, իսկ կուրծքը, փորիկը և թևերի ծայրափետուրները` սպիտակ։

Կաչաղակները մարդկանց չեն խուսափում, նրանք հաճախ ժամանակ են անցկաղնում անասնագոմերում, անասնապահական տարածքներում և հացահատիկային վերելակներքւմ, որտեղ նրանք պատրաստի սննդի հասանելիություն ունեն:

Նրանք շատ վոկալ թռխուններ են, նրանց երկու հիմնական վոկալիզացիաները դաժան, աճող զանգ են և զրպարտող շաղակրատություն:

Այս կաչաղակները ընհանրապես գտնվում են Եվրոպայի, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի արևմտյան տարածաշրջաններում:

Նրանց սննդակարգը բաղկացած է բազմազան վայրի սնունդներից: Կաչաղակները ուտում են պտուղներ, հատիկներ, միջատներ, փոքր կաթնասուններ, նրանք նաև արշավում են այլ թռչունների բները, նրանք սնվում են նաև գազարներով: Հաճախ նրանք նստում են խոշոր կենդանիների մեջքին՝ կովերի կամ եղջերու և ուտում են նրանց տիզերը: Կարճ ժամանակահատվածում նրանք մեծ քանակությամբ սնունդ են գտնում և դնում գետնի փոսի մեջ՝ տեղափոխելով դրանք, երբ զգան շրջակայքի շուրջ այլ կաչաղակների:

Կաչիկների բնական գիշատիչները ներառում են մոնիտորի մողեսի և հաչող բուի տարբեր տեսակներ: Թռչունները հաճախ սպանում են ճանապարհներին, հոսանքահարում էլեկտրահաղորդման գծերից, կամ որսում են կաթնասուները:

Բնադրման վայրերը սովորաբար ընտրում են երկու սեռերը, երբեմն դրանք անհատապես կառուցվում են տարբեր վայրերում, եթե համաձայն չեն: Նրանք իրենց գմբեթի բները կառուցում են փշատերև ծառերի մեջ, տերլազարդ ծառեր, թփեր, օգտակար ձողեր և նույնիսկ ամայի շենքերում: Նրանք կբնադրեն բաց անտառային տարածքներում, գետերի ափամերձ տարածքներում, գյուղացիական դաշտերում և արվարձանային տարածքներում:

Բները ճյուղերի, ցեխի, խոտի, կեղևի շերտերի, խաղողի և այլ նյութերի չամրացված, բայց մեծ կուտակումներ են: Հիմքը և շրջանակը կազմող ճյուղերն ու ճյուղերը:

Կաչաղակների զուգավորման շրջանը հիմնականում մարտի վերջից մինչև հուլիսի սկիզբն է: էգը սովորաբար միանգամից 6 կամ 7 ձու է դնում, բայց կարող է դնել մինչև 13 ձու: Ձվերը թուխ կամ ձիթապտղի գույն են, մուգ շագանակագույն բծերով: Նրանց երկարությունը 34.1 մմ է, իսկ լայնությունը ՝ 22.7 մմ:

Էգը ինկուբացնում է ձվերը 16-21 օր, որի ընթացքում արուն կերակրում է նրան: ճտերը դուրս են գալիս տարբեր ժամանակներում և նրանց աչքերը փակ են առաջին յոթ օրվա ընթացքում:

Կաչաղակների ճտերը թռչում են դուրս գալուց 3-4 շաբաթ անց: Երկու ամիս նրանք կերակրում են մեծահասակների հետ, իսկ հետո թռչում են՝ միանալով այլ անչափահաս կաչիկներին:

https://www.allaboutbirds.org/guide/Black-billed_Magpie/lifehistory

https://www.audubon.org/field-guide/bird/black-billed-magpie

https://en.wikipedia.org/wiki/Black-billed_magpie#Distribution_and_habitat

Մոխրագույն ագռավ

hooded crow

Երկարություն՝ 45-52 սմ

Քաշ՝ 370-650 գ

Թևերի երկարություն՝ 93-104 սմ

Բացի գլխի, կոկորդի, թևերի, պոչի և ազդրերի փետուրներից, որոնք սև են և փայլուն, մնացած փետուրները մոխրագույն են: Մոխրագույն ագռավի կտուցն ու ոտքերի հատվածը սև են, աչքերը մուգ մոխրագույն են: Տարվա մեջ մեկ անգամ՝ աշնանը, շատ տեսակների նման, մոխրագույն ագռավները նույնպես փետրափոխվում են: Արու թռչունները չափերով ավելի մեծ են, մինչդեռ մյուս բոլոր դեպքերում արուներն ու էգերը իրար նման են: Նրանց թռիչքը դանդաղ է և ծանր,  սովորաբար թռչում են ուղիղ: Ձվից դուրս գալուց հետո, ձագերը շատ ավելի սև են, քան ծնողները: Երիտասարդ ձագերը ունենում են ավելի բաց փետուրներ, կապտավուն կամ մոխրագույն աչքեր, սկզբնական շրջանում բերանը կարմիր է: 

Չնայած նրանք տարածված են տարբեր բաց և կիսաբաց տարածքներում՝ քաղաքներից և գյուղատնտեսական տարածքներից մինչև անտառներ և դաշտեր, Հայաստանում դրանք տարածված են և հաճախ կապվում են քաղաքների և գյուղական տարածքների հետ՝ խուսափելով լեռնաշղթաներից և խիտ անտարներից: Նրանք հաճախ հանդիպում են զույգերով կամ փոքր խմբերով, սովորաբար ոչ մեծ երամներով, բացի գիշերներից, երբ նրանք թառում են ճյուղերին: Ձվադրման ժամանակահատվածից առաջ և հետո մոխրագույն ագռավները հաճախ խմբերով հավաքվում են գիշերը՝ հատկապես քաղաքային տարածքներում: 

Մոխրագույն ագռավը ազգակցորեն կապված է սև ագռավի հետ, որը մինչև վերջերս համարվում էր նույն տեսակը: Այն վայրերը, որտեղ երկու տեսակներն էլ գտնվում են, կարող է առաջանալ երկու տեսակների հիբրիդացում, որոնք ունենում են խառը մուխրագույն և սև փետուրներ: Սև ագռավների նման, մոխրագույն ագռավները սնվում են մահացած կենդաներով: Ի տարբերություն ագռավների մյուս տեսակների, նրանք կարող են լինել ավելի ընկերական  կերակրման սովորությունների մեջ և հաճախ կարելի է նրանց միասին տեսնել դաշտերում: 

Մոխրագույն ագռավը ամենակեր է, սննդակարգով նման է սև ագռավին և այն մշտական սանիտար է:Ծովափնյա ժայռերի մոտ, որորների, բակլանազգիների  և այլ  թռչունների ձվերը գողանում են, երբ նրանց տերերը այնտեղ չեն, և այս ագռավները նույնիսկ մտնում են պուֆինների գետնափորը, որպեսզի  ձվերը գողանան: Սնվում են նաև փոքր կաթնասուններով, սննդի մնացորդներով, փոքր թռչուններով և կենդանիների լեշով: Այս ագռավները սովորություն ունեն թաքցնել սնունդը, հատկապես միս կամ ընկույզներ  այնպիսի վայրերում, ինչպիսիք են անձրևային ժոլոբները, ծաղկամանները կամ թփերի տակի հողը, որպեսզի ուտեն այն ավելի ուշ՝ հաճախ ուտելով նաև  նրա վրա եղած միջատներին: Ագռավները  հաճախ հետևում են մյուս ագռավներին, որպեսզի տեսնեն, թե որտեղ են թաքցնում իրենց սնունդը և ավելի ուշ գալիս են այն վայրը, որտեղից հեռացել է մյուս ագռավները:  

Բնադրումը տեղի է ունենում ուշ՝ ավելի ցուրտ շրջաններում՝ մայիս-հունիսի կեսերին՝  հյուսիսարևմտյան Ռուսսաստանում, Շետլանդյան և Ֆարերյան կղզիներում, իսկ փետրվարի վերջին՝ Պարսից ծոցի շրջաններում: Եվրոպական արշիպելագի ավելի տաք վայրերում ձվադրումը տեղի է ունենում ապրիլին: Հաստ ճյուղերից պատրաստված բույնը սովորաբար կառուցվում է բարձր ծառերի վրա, բայց նրանք նաև կարող են օգտագործել ժայռերի ծայրերը, հին շենքերը և լարերի սյուները: Բները երբեմն կառուցվում են գետնին կամ գետնի մոտ: Մոխրագույն ագռավի բույնը նմանվում է սև ագռավի բնին, բայց ծովի ափի մոտ բնակվող թռչունները հաճախ օգտագործում են ջրիմուռներ, կենդանիների ոսկորներ և մետաղալարեր՝  բույնը կառուցելու համար: Նրանք դնում են չորսից վեց շագանակագույն կետերով կապույտ ձվեր, որոնք  ունեն 4.3 սմ երկարություն  և 3 սմ լայնություն, կշռում են 19.8 գ, որի 6%-ը կեղևի քաշն է: Ինկուբացիոն շրջանը տևում է 17-19 օր, որի ընթացքում էգը նստում է, իսկ արուն սնունդ է բերում: Ձվից դուրս գալուց 32-36 օր հետո, ձագերը սկսում են թռչել:

https://ebird.org/species/hoocro1

https://www.rspb.org.uk/birds-and-wildlife/wildlife-guides/bird-a-z/hooded-crow/

https://en.wikipedia.org/wiki/Hooded_crow

Ծովային Քարադր

Kentish ploverԵրկարություն՝ 15- 17 սմ

Քաշ՝ 40 գ

Թևերի երկարություն՝ 42- 45 սմ

Ծովային Քարադրը փոքր ծովափնա թռչուն է, որը ձվադրում է լճերի ափերին, ջրամբարներում և ծովափերին։ Նրանք բնակեցված են ավազահանքերի, ճահիճների, կիսանապատային և տունդրային շրջաններում: 

Երկու սեռերն էլ բաց գույնի են՝ շագանակագույն մեջքով, մուգ կտուցով և մուգ ոտքերով։

Զույգավորման շրջանից առաջ թռչունները ցույց են տալիս որոշակի ժեստեր, ինչպես օրինակ՝ արագ վազելը, բնի կեսի կառուցելը, կռվել կամ վազելը՝ ձվադրման տարածքը պաշտպանելու համար: 

Բնի կառուցումը տեղի է ունենում մարտ-ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: Տարին մեկ անգամ 2-4 ձու են դնում ապրիլ-հունիս ամիսներին: Ինկուբացիոն շրջանը տևում է 24-27 օր: Այս տեսակի թռչունների ձվադրման տարածքները ընդգրկում են Եվրոպան, Ասիան և Աֆրիկան: 

Ծովային Քարադրները բնադրում են ցամաքում՝ հաճախ նախընտրելով ցածր, բաց, խոնավ բնադրման տարածքներ՝ հեռու խիտ բուսականությունից և մարդկանցից: Նրանք օգտագործում են մի շարք նյութեր՝ իրենց բույնը կառուցելու համար, որոնք հիմնականում բաղկացած են խեցիներից, մանր քարերից, խոտերից և տերևներից՝ փոքր մակերեսային փոսի մեջ: Շատ Քարադրերի նման, Ծովային Քարադրերը միջատակերներ են. նրանք սնվում են մի շարք հոդվածոտանիներով և անողնաշարավորներով՝ շրջակա միջավայրից կախված՝ օգտագործելով վազելու և կանգնելու եղանակը:

Այս տեսակների համար, գլխավոր սպառնալիքը մարդու գործունեությունն է, ինչպես օրինակ՝ տուրիստները մտնում  են պահպանված տարածքներ, աղտոտվածությունը, վնասատու բերքահավաքը և քաղաքաշինությունը: Այս գործոնները  կարող են ոչնչացնել բնադրման տարածքները: Քարադրների բազմացման վրա կարող է ազդել գյուղացիների գործունեությունը, օրնակ՝ ձկնորսները մտնում են Քարադրների ձվադրման տարածքներ՝ տանելով իրենց հետ բազմաթիվ շներ, որոնք հարձակվում են Քարդրնեի ձվերի վրա: 

 

 

http://www.mnp.am/red_book_fauna/eng/a282.html

https://www.acopiancenter.am/boa.asp?id=143&name=BirdsofArmenia-KentishPlover

https://en.wikipedia.org/wiki/Kentish_plover

Ատլանտյան Պուֆին

puffinԵրկարություն՝ 30 սմ

Քաշ՝ 490 գ

Թևերի երկարություն՝ 20- 24 սմ

Ատլանտյան Պուֆինը զույգավորվում է Իսլանդիայում, Նորվեգիայում, Գրենլադիայում, Նյուֆաունդլենդում, Ֆարերյան կղզիներում և նույնիսկ այնքան հեռու հարավում ինչքան Մեյնը արևմուտքում և Մեծ Բրիտանիայի արևելյան մասերում: Հաճախ հանդիպում են Իսլանդիայի Հեիմանի կղզիներում: Չնայած, որ այն ունի մեծ  բնակչություն, այս տեսակը արագորեն նվազում է, որի արդյունքում IUCN-ի կողմից գնահատվել է խոցելի և տեսակը ոչնչացման եզրին է:

Հայնի է, որ Փոկերը և մեծ ձկները սպանում են Պուֆիններին: 

Պուֆինների խմբերի մեծ մասը բնակվում են փոքր կղզիներում, քանի որ դրանում խուսափում են ցամաքում ապրող գիշատիչ կաթնասուններից՝ աղվեսներ, առնետներ, աքիսներ, կատուներ ու շներ: Երբ նրանք ափ են գալիս, թռչունները դեռ վտանգի տակ են և գլխավոր վտանգը գալիս է երկնքից: Հազիվ թե առողջ Պուֆին սպանվի ավելի փոքր որորների տեսկաների կողմից: 

Քանի որ Ատլանտյան Պուֆինը ձմեռն անցկացնում է բաց օվկիանոսում, ապա այն ենթակա է մարդկային գործոնների և աղետների ազդեցության, ինչպես օրինակ նավթ թափելը: Նավթոտ փետուրները նվազեցնում են տաքանալու հնարավորությունը և դարձնում են թռչունին ավելի խոցելի ջերմաստիճի տատանումների և նվազում են նրանց լողալու կորողություները: Շատ թռչուններ ստկում են, իսկ մյուսները փորձելով հեռացնել նավթը, ընթացքում ուտում և շնչում են տոքսինները: Սա հանգեցնում է շնչուղիների և աղիթների բորբոքմանը և ավելի երկարատև  ժամանակահատվածում վնասում է լյարդը և երիկամները: Այս տրավման կարող է վնասել թռչնի վերարտադրողականությանը: 

Այս պուֆինի գլխի վերևի և մեջքի հատվածը սև է, այտերը մոխրագույն են և սպիտակ: Նրա կռուցը ընդգված կարմիր և սև է, իսկ ոտքերը նարնջագույն: Փետրափոխումը տեղի է ունենում ձմռանը ծովում, գարնան ընթացքում գույնը նորից վերադարվեում է:

Մեծահասակ արուների և էգերի արտաքին տեսքը նույնն է, չնայած արուները փոքր-ինչ ավելի մեծ են: Ձագերի փետուրները համարյա նույնն են, բայց այտերն ավելի մուգ մոխրագույն են: Ձագերը չունեն պայծառ գույներ, ինչպես հասուն թռչունները, նրանց կտուցը ավելի նեղ է և մուգ մոխրագույն՝ դեղնաշագանակագույն ծայրով, իսկ որքերը նույնպես մուգ են: 

Հողի վրա այն ունի պինգվինի նման ուղղահայաց դիրք: Ծովում նա լողում է մակերեսին և սնվում է հիմնականում փոքր ձկներով, որոնց բռնում է ջրի տակ սուզվելով՝ օգտագործելով թևերը իրեն առաջ տանելու համար:  

Մեծահասակ թռչնին անհրաժեշտ է օրական ուտել այս ձկների տեսակներից մոտ 40-ը՝ ավազային օձաձկներ, խեցգետիններ, ծովատառեխներ և մոյվաներ, որոնց ավելի հաճախ է որսում: Նա որսում է տեսողությամբ և ընկղմվելիս կարողանում է կուլ տալ փոքր ձկներ: Այն կուլ տված ավելորդ աղը կարողանում է դուրս հանել, մասամբ երիկամների միջոցով, մասամբ էլ քթանցքից:  

Ատլանտյան պուֆին վերադռնում է ափամերձ տարածք՝ զույգավորման համար՝ գարնան սկզբին: Նրանք փորում են բույնը ժայռերի գագաթին, որի մեջ դնում են մեկ ճերմակ ձու: 

Թռչնի չափի հետ համեմատած, ձուն մեծ է, միջին երկարություը 61 մմ է, իսկ լայնությունը 42 մմ և կշռում է 62 գրամ: Ինկուբացիային մասնակցում են երու ծնողներն էլ: Ընդհանուր ինկուբացիոն շրջանը տևում է 39-45 օր: Ձագը հիմնականում սնվում է ձկներով և աճում է արագ: 6 շաբաթ անց այն կարողանում է թռչել դեպի ծով: 

 

https://projectpuffin.audubon.org/conservation/atlantic-puffin-courtship-behavior-and-decoys

https://www.allaboutbirds.org/guide/Atlantic_Puffin/id

https://en.wikipedia.org/wiki/Atlantic_puffin

Հարպիա արծիվ

harpy eagleԵրկարություն՝ 1 մ

Քաշ՝ 4.8 կգ

Թևերի երկարություն՝ 2 մ

Հարպիա արծիվը խոնավ անտառների ամենամեծ և ամենահզոր գիշատիչ թռչունն է: Այն աշխարհում գոյություն ունեցող ամենամեծ արծվի տեսակներից է: Թևերի և մեջքի հատվածը մուգ մոխրագույն է, իսկ փորի հատվածի փետուրները սպիտակ են: Գլխի հատվածը բաց մոխրագույն է: Նրանց ոտքերի վերևի հատվածը ծածկված է սպիտակ փետուրներով և բարակ սև գծերո: Ոտքերի ներքևի հատվածը դեղին է՝ երկար սև ճանկերով: Արծիվներն իրենց գլխավերևում ունեն անկանոն փետուրե պսակ: Նրանց պոչը սև է, վերևի հատվածում ունեն երեք մոխրագույն գծեր, իսկ ներքևի հատվածում սպիտակ գծեր: Արուի և էգի փետուրների տեսքը նույնն է:

Հասուն Հարպիա արծիվը սննդային շղթայի վերևում է գտնվում և հազվադեպ է որս դառնում: Նրանց կարճ, լայն թևերը օգնում են, որ ուղիղ վերև թռչեն, որպեսզի կարողանան հարձակվել ինչպես ներքևից, այնպես էլ վերևից: Հարպիա արծիվը կարող է գլխիվայր շրջվել, որպեսզի ավելի լավ տեսնի իր որսը: Թռչունը կարողանում է մինջև 23 ժամ լուռ սպսել իր որսին ծառի վրա: Թռչուններն ունեն հրաշալի տեսողություն և կարող են 200 մետր հեռավորությունից տեսնել 2 սմ-ից փոքր առարկաներ:

Թռչուններն ապրում են Կենտրոնական և Հարավային Ամերիկայի խոնավ անտառներում: Նրանք նախընտրում են մեծ անտառային տարածքներ և իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են անտառի սաղարթախիտ տարածքներում: Նրանք հազվադեպ են թռչում անտառի վերևի հատվածում կամ բաց տարածքներում:

 Հարպիա արծվի մահացու ճանկերը կարող են ավելի քան 50 կգ ճնշում գործադրել՝ ջարդելով զոհի ոսկորները՝ միանգամից սպանելով նրան: Հարպիների սննդի մեծամասնությունը գտնվում է խոնավ անտառների ծառերի վրա, այլ որ թե անտառի հատակին: Նրանց հիմնական որսը ծառերի վրա ապրող կաթնասուններն են և հիմնական որս են դառնում համրուկներն ու կապիկները: Նրանք ժամանակ առ ժամանակ հարձակվում են ուրիշ թռչունների վրա, օրինակ՝ մակակերի: Հարպիները սնվում են նաև օփոսումներով, մորթուցներով, երիտասարդ եղնիկներով, օձերով և իգուաններով: Ավելի ծանր որսը տեղափոխում են կոճղի կամ ցածր ճյուղի վրա և մասամբ ուտում են, քանի որ այն չափազանց ծանր է բնի մեջ տեղափոխելու համար: Էգերն ընդհանրապես որսում են ավելի մեծ կենդանիներ՝ իրենց մեծ չափերի շնորհիվ, իսկ ավելի փոքի որսը թողնում են արուներին:  

Բները կառոցում են կապոկ ծառի վրա սովորաբար գետնից 27- 43 մետր բարձրության վրա: Նրանք սիրում են բները կառուցել բաց ճյուղերով ծառերի վրա, որպեսցի ազատ թռչեն դեպի բույն: Բնի հսկա կաղապարը կառուցում են մեծ փայտերով և ծածկում են փափուկ խոտով, սերմերի կեղևներով և կենդանու մորթով՝ այն ավելի տաք ր հարմարավետ դարձնելու համար: Բնի հաստությունը 1.2 մետր է, իսկ լայնությունը 1.5 մետր: Կառուցելուց հետո զույգը երկար տարներ կարող է վերափոխել և նորից օգտագործել այն:

Հրապի արծիվները զույգ են կազմում ողջ կյանքի համար: Որպես ծնողներ, նրանք պաշտպանում են իրենց ձվերն ու ձագերին: Մայրը մեկ կամ երկու ձու է դնում, երկու-երեք տարին մեկ: Երկու ծնորղներն էլ թուխս են նստում, բայց պատասխանատվության մեծ մասը ստանձնում է էգը: Ձվից դուրս եկած առաջին ձագը գրավում է ողջ ուշադրությունը և ավելի հավանական է, որ նա ողջ մնա, իսկ մյուս ձուն մահանում է ինկուբացիայի բացակայությունից: Այսպիսով, ինչո՞ւ է էգը երկու ձու դնում. երկրորդ ձուն ծառայում ապահովության համար՝ առաջին ձվի դուս չգալու դեպքում: 

Նորածին ձագը ամբողջովին սպիտակ է և չունի մեծահասկի գունավորումը մինջև իր երրոդ տարվա լրանալը: Երկու ծնողներն էլ կարակրում են ձագին մոտ տասը ամիս: Հարպի արծվի ձագերը պատրաստ են թռչել հինգից վեց ամսականից, բայց նրանք սովորաբար մեկ տարուց ավել մնում են բնի մոտ՝ սնվելով ծնողների կողմից: Վերադարնում է տասը օրը մեկ անգամ, ծնողները ավելի ու ավելի քիչ սնունդ են տալիս՝ ստպելով նրանց հոգել իրենց մասին:

Հասունանալուց հետո, տարօրինակ չէ, որ ձագերը վերադառնում են իրենց «մայր ծառին»: Հինգից երեսուն տարեկան Հարպիները կարողանում են ձվադրել: Հաշվի առնելով նրանց նվիրվածությունը իրենց ձագերին, հնարավոր է, որ զույգը կյանքի ընթացքում շատ սերունդ չթողնի:

 

https://www.pbs.org/wnet/nature/jungle-eagle-harpy-eagle-fact-sheet/7263/

https://en.wikipedia.org/wiki/Harpy_eagle

https://animals.net/harpy-eagle/

https://animals.sandiegozoo.org/animals/harpy-eagle

Շիկակարմիր տառեղ 

purple heronՀասակ՝ 80-90 սմ

Քաշ՝ 0.5- 1.3 կգ

Թևերի երկարություն՝ 120-150 սմ

Շիկակարմիր տառեղը նրբակազմ թռչուն է, որն ունի կարմրաշագանակագույն փետուրներ: Նրանք նման են Մոխրագույն տառեղին, բայց ունեն ավելի փոքր և բարակ վիզ:

Այս թռխունները հաճախ հանդիպում են պալեարեկտիկ շրջաններում և բազմանում են Եվրոպայում, Ասիայում և աֆրկայում: Օգոստոս-հոգտեմբեր ամիսներին թռչուններն արևմուտքից չվում են հարավ՝ դեպի արևադարձային Աֆրիկա: Վերադարնում են մարտ ամսին:

Շիկակարմիր տառեղները սնվում են ձկներով, գորտերով, կրծողներով և միջատներով, բայց երբեմն հարձակվում են նաև նորածին ձագերի վրա: 

Նրանք բները կառուցում են խիտ եղեգներից, երբեմն ջրի ափին մոտ: Շիկակարմիր տառեղները սովորաբար բազմանում են խմբերով: Երկուսից հինգ կապտականաչ գույնի ձու են դնում: 25-30 օր էգն ու արուն թուխս են նստում: Ձագերը պաշտպանվում և կերակրվում են ծնողների կողմից, որոնք ործկում են սննունդը անմիջապես ձագի բերանը կամ բնի մեջ: Ամենափոքր ձագերը հաճախ սատկում են՝ ձագերի միջև տեղի ունեցող մրցակցության արդյունքում: Նրանք լքում են բույնը ձվից դուրս գալուց տասը օր հետո, բայց շարունակում են մնալ մոտակա տարածքներում: Ձագերը սկսում են թռչել ձվից դուրս գալուց երեք ամիս հետո, և նրանք ամբողջական տեսքի են գալիս մեկ տարվա ընթացքում:

 

https://www.acopiancenter.am/boa.asp?id=32&name=BirdsofArmenia-PurpleHeron

https://en.wikipedia.org/wiki/Purple_heron

http://www.oiseaux-birds.com/card-purple-heron.html