Լուզոն արյունահոսող սրտեր

Երկարություն՝ 30 սմ

Քաշ՝  184 գ

Թևերի երկարություն՝ 38 սմ

Gallicolumba դասի մի քանի տեսակներ հայտնի են որպես «Արյունահոսող սրտեր»: Նրանք վերգետնյա աղավնիներ են, որոնք այս անունը ստացել են իրենց սպիտակ կրծքի մեջտեղի վառ կարմիր փետուրներից: Լուզոն Արյունահոսող սրտեր դրանց շարքում են, նրանց տեսակներն այն տեսակն են, որտեղ գույնը առավել վառ է: Արուն և էգը տեսքով նման են, չնայած էգը ընդհանուր առմամբ խամրած է, և նրանց կարմիր հատվածը ավելի փոքր և գունատ է:

Լուզոն Արյունահոսող սրտեր էնդեմիկ են Ֆիլիպինների Լուզոն կղզում, որտեղ տեղացիներն այն անվանում են Puñalada: Դրանք հիմնականում գտնվում են արևադարձային անտառներում:

Նրանք սնվում են սերմերով, հատապտուղներով և մրգերով: Վանդակի մեջ նրանց սնվում են պանրով և բանջարեղենով: Երբ նրանք սնունդ են որոնում, նրանք հավի են նմանվում; որը բացատրում է նրանց գիտական անվանումը ՝ Galli նշանակում է հավ, իսկ columba ՝ աղավնի: Թռչունները օգնում են ապահովել այդ անտառների հաջողությունը սերմերի ցրման միջոցով: Արյունահոսող սրտերը ինչպես բոլոր աղավնիները, ջուր են խմում ընկղմելով կտուցը, ջուրը ծծելով ու կուլ տալով ՝ գլուխը չբարձրացնելով խցանների արանքում:

Այս թռչունները ամաչկոտ, գաղտնի, լուռ են և հազվադեպ են հեռանում գետնից, բացի բնադրելու ժամանակ: Լուզոն Արյունահոսող սրտերի զուգավորման շրջանը մայիսի կեսին է, իսկ գերության մեջ՝ ամբողջ տարի: Զույգավորման ընթացքում արուները էգերին գրավում են սիրավեպի ցուցադրմամբ: Արուն հետապնդում է էգին ուռճացված կրծքագեղձով՝ ամբողջովին ցուցադրելով նրա վառ արյան հետքերը (կամ «սիրտը»): Երբ նա էգի ուշադրությունը գրավել է, նա խոնարհվում է գլուխը և սիրով երգում(?) է իր նախանշված զուգընկերոջին: Բները խախուտ կառույցներ են, որոնք կառուցված են ցածր ծառերի կամ թփերի մեջ, պատրաստված են ծղոտից և ճյուղերից:

Ի տարբերություն ուրիշ Արյունահոսող սրտերի, Լուզոնը սովորաբար երկու սպիտակ ձու է դնում: Ձվերը ինկուբացված են երկու ծնողների կողմից 15-17 օրվա ընթացքում՝ արուն օրվա ընթացքում, իսկ էգը գիշերվա ընթացքում: 

Երբ ճտերը դուրս են գալիս, դրանք անօգնական, մերկ և կույր են: Երկու ծնողներն էլ կերակրում են ճտերին՝  կաթնանման նյութ արտադրելով իրենց crop-ում(քսակ թռչնի ձուլակտորում, որտեղ սնունդը պահվում է կամ պատրաստվում է մարսման համար): Սա երաշխավորում է, որ ճտերը կստանան աճի համար անհրաժեշտ սնունդը: Ծնողները դադարում են կաթ արտադրել մոտ 10 օր հետո և պինդ սնունդը ներմուծվում է սննդակարգին: Ճտերը բույնը թողնում են 10-14 օր հետո, բայց ծնողները 2-3 ամիս մնում են իրենց սերունդների մոտ: Մեծահասակները սովորաբար նորից բնադրվում են ՝ տարեկան 2 կամ ավելի անգամ:

Արյունահոսող սրտերը հասուն են դարնում 18 ամսեկան:

Այս թռչունները կապի մեջ են մնում հոտի մյուս անդամների հետ `մի շարք ղունղունոց:

Նրանք օգտվում են շրջապատի հաստ մանրանտառը գիշատիչներից փրկելու համար, որոնք բաղկացած են՝ կապիկներից, մի շարք ավելի մեծ թռչուններից, ցիվետ կատուներից, կոկորդիլոսներից և մարդկանցից: Փախնելուց նրանք հնարավոր է թռչեն կարճ ճանապարհով, բայց հետո մեծ հեռավորություն վազել, որպեսզի հեռանան:

Բնության մեջ նրանց կյանքի տևողությունը 15 տարի է, իսկ գերության մեջ ՝ 25:

Ներկայումս Լուզոն Արյունահոսող սիրտը նշված է որպես մոտ սպառնալիք IUCN-ի կողմից: Նա վտանգված է բնակավայրի կորստով` անտառահատման և գյուղատնտեսական պատճառով: Այն նաև սովորաբար թակարդվում է որպես ընտանի կենդանիներ իր վառ փետուրի համար:

http://animalia.bio/luzon-bleeding-heart

Leave a comment