Ծովային Քարադր

Kentish ploverԵրկարություն՝ 15- 17 սմ

Քաշ՝ 40 գ

Թևերի երկարություն՝ 42- 45 սմ

Ծովային Քարադրը փոքր ծովափնա թռչուն է, որը ձվադրում է լճերի ափերին, ջրամբարներում և ծովափերին։ Նրանք բնակեցված են ավազահանքերի, ճահիճների, կիսանապատային և տունդրային շրջաններում: 

Երկու սեռերն էլ բաց գույնի են՝ շագանակագույն մեջքով, մուգ կտուցով և մուգ ոտքերով։

Զույգավորման շրջանից առաջ թռչունները ցույց են տալիս որոշակի ժեստեր, ինչպես օրինակ՝ արագ վազելը, բնի կեսի կառուցելը, կռվել կամ վազելը՝ ձվադրման տարածքը պաշտպանելու համար: 

Բնի կառուցումը տեղի է ունենում մարտ-ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: Տարին մեկ անգամ 2-4 ձու են դնում ապրիլ-հունիս ամիսներին: Ինկուբացիոն շրջանը տևում է 24-27 օր: Այս տեսակի թռչունների ձվադրման տարածքները ընդգրկում են Եվրոպան, Ասիան և Աֆրիկան: 

Ծովային Քարադրները բնադրում են ցամաքում՝ հաճախ նախընտրելով ցածր, բաց, խոնավ բնադրման տարածքներ՝ հեռու խիտ բուսականությունից և մարդկանցից: Նրանք օգտագործում են մի շարք նյութեր՝ իրենց բույնը կառուցելու համար, որոնք հիմնականում բաղկացած են խեցիներից, մանր քարերից, խոտերից և տերևներից՝ փոքր մակերեսային փոսի մեջ: Շատ Քարադրերի նման, Ծովային Քարադրերը միջատակերներ են. նրանք սնվում են մի շարք հոդվածոտանիներով և անողնաշարավորներով՝ շրջակա միջավայրից կախված՝ օգտագործելով վազելու և կանգնելու եղանակը:

Այս տեսակների համար, գլխավոր սպառնալիքը մարդու գործունեությունն է, ինչպես օրինակ՝ տուրիստները մտնում  են պահպանված տարածքներ, աղտոտվածությունը, վնասատու բերքահավաքը և քաղաքաշինությունը: Այս գործոնները  կարող են ոչնչացնել բնադրման տարածքները: Քարադրների բազմացման վրա կարող է ազդել գյուղացիների գործունեությունը, օրնակ՝ ձկնորսները մտնում են Քարադրների ձվադրման տարածքներ՝ տանելով իրենց հետ բազմաթիվ շներ, որոնք հարձակվում են Քարդրնեի ձվերի վրա: 

 

 

http://www.mnp.am/red_book_fauna/eng/a282.html

https://www.acopiancenter.am/boa.asp?id=143&name=BirdsofArmenia-KentishPlover

https://en.wikipedia.org/wiki/Kentish_plover

Leave a comment